ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օրինագիծը: Ներկայացուցիչների պալատի 213 անդամ կողմ է քվերակել օրինագծին, 214-ը՝ դեմ, որոշիչ մեկ ձայնը Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամինն էր։               
 

ՈՒրուգվայում որոշել են օրինականացնել մարիխուանան

ՈՒրուգվայում որոշել են օրինականացնել մարիխուանան
21.06.2012 | 15:45

ՈՒրուգվայի իշխանությունները պատրաստվում են օրինականացնել մարիխուանայի արտադրությունն ու վաճառքը` պատճառաբանելով, որ դրանից հետո կնվազի ծանր թմրանյութեր օգտագործող երիտասարդների տոկոսը:
Օրենսդրական այս նախաձեռնությունը ենթադրում է մարիխուանայի վաճառք տվյալների բազայում գրանցված չափահասներին պետությանը պատկանող ընկերությունների միջոցով:
Նշենք, որ ՈՒրուգվայում մարիխուանայի օգտագործումը հանցանք չի համարվում: Ընդ որում, այս երկրում մարիխուանայի ապօրինի շրջանառությունը տարեկան կազմում է ավելի քան 75 միլիոն դոլար:

Դիտվել է՝ 10754

Մեկնաբանություններ